Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբայրը` պաշտոնաթող զինվորական Ռիֆաաթ ալ-Ասադը, զարմիկին կոչ է արել հրաժարական տալ, որպեսզի կանխի քաղաքացիական պատերազմը երկրում:

Միաժամանակ, ըստ RBK-ի, նա Բաշար Ասադին մեղավոր չի համարում ներկա քաղաքական ճգնաժամի համար: «Պատմականորեն այդպես է ստացվել, որ այս ժամանակաշրջանում շատ բան է կուտակվել»,- ասել է նա: Ռիֆաաթ ալ-Ասադը համարում է, որ բոլորովին պարտադիր չէ, որ հրաժարականից հետո Բաշար Ասադը հեռանա երկրից:

Հորեղբայրը ցանկություն է հայտնել, որ գործող նախագահն ինքը հասկանա իշխանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը: