Շիրակի մարզում, այսօր` նոյեմբերի 18-ի գիշերը Թորոսգյուղ-Աշոցք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ թաղվել ձյան մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել «Աշոցքի Ճանշին» ՓԲԸ աշխատակիցները (տեխնիկայով), որոնց կողմից կատարվել են ճանապարհի մաքրման եւ աղալցման աշխատանքներ, ճանապարհը երթեւեկելի է:
Գյումրի քաղաքից դեպքի վայր մեկնած ավտոբուսով, ուղեւորները (մոտ 60 քաղաքացի) տեղափոխվել են Երեւան քաղաք:




























