Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, նոյեմբերի 17-ին`ժամը 18.14-ին ահազանգ ստացվել, որ Սպիտակ-Երեւան ավտոմայրուղու 17-րդ կմ-ում՝ մերկասառույցի հետեւանքով, «ԶԻԼ-131» մակնիշի 04 SS 875 համարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի եւ չի կարողանում տեղից շարժվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած «Սպիտակ Ճանապարհ» ՓԲԸ աշխատակիցների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթեւեկելի հատված:
Կատարվել են ճանապարհի մաքրման եւ աղալցման աշխատանքներ, ճանապարհը երթեւեկելի է:




























