Մերձմոսկվայում, նոյեմբերի 7-ին, հարբած կինը նետվել է 7-րդ հարկից եւ թեթեւ վնասվածքներ ստացել: Նա գլխուղեղի ցնցում է ստացել, թեթեւ վնասվել է ողնաշարի գոտկատեղի մասը, սակայն ոչ մի կոտրվածք չի ստացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

24-ամյա կինը ամուսնու հետ խմիչք օգտագործելուց հետո, վիճել է նրա հետ եւ որոշել է տնից հեռանալ պատշգամբով: Ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում: