Թուրքիայում «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում որպես կասկածյալ անցնող գեներալ Մուսթաֆա Բաքըջըն իրեն թոշակի ուղարկելու դիմում է գրել եւ գաղտնի հեռացել Թուրքիայից:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրք գեներալն իր թոշակի անցնելու դիմումը հանձնել է կնոջը, որ վերջինս ներկայացնի Թուրքիայի զինված ուժերի հրամանատարություն: Նշվում է, որ նա գաղտնի Հյուսիսային Իրաքով փախել է Ռուսաստան:

Մուսթաֆա Բաքըջըի նկատմամբ կա ձերբակալության որոշում: Նա վատառողջության պատճառով դուրս էր եկել բանտից:

Նշենք, որ «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է  կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։