Ոստիկանությունն ուրբաթ առավոտյան կրակել է Ֆրանսիայի հյուսիսի Ռուան քաղաքի սինագոգը հրկիզած զինված տղամարդուն: Ըստ BBC-ի՝ դրա մասին հայտնել են ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը և տեղական իշխանությունները:
Շենքից ծխի պատճառով դեպքի վայր կանչված ոստիկանները գնդակահարել են սինագոգից դուրս եկած տղամարդուն, երբ վերջինս երկաթե ձող է նետել ոստիկանների վրա և սպառնացել դանակով: Ըստ Reuters-ի՝ տեղի պաշտոնյան հայտնել է, որ հրդեհը հաջողվել է մարել, սակայն սինագոգը զգալի վնաս է կրել, ներսում գտնվող մարդիկ չեն տուժել։
«Զինված տղամարդն ինչ-որ կերպ թափանցել է սինագոգ և Մոլոտովի կոկտեյլի պես մի բան է նետել է գլխավոր աղոթասենյակ», - լրագրողներին հայտնել է Ռուանի քաղաքապետ Նիկոլյա Մայեր-Ռոսինյոլը:


























