ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է «Պրոգրեսիվ հիպերձայնային զենք» անունը կրող հրթիռը, որի արագությունը 5 անգամ գերազանցում է ձայնի արագությունը:

Հրթիռն արձակվել է Հավայան կղզիներում:

Կես ժամից էլ պակաս ժամանակում հրթիռը հաղթահարել է 3700 կմ տարածությունը, խոցելով թիրախը, հաղորդում է BBC-ն:

Պենտագոնի ներկայացուցիչ Մելինդա Մորգանը լրագրողներին հայտնել է, որ այդ հրթիռի մշակումն այնպիսի սպառազինության ստեղծման մասնիկն է, որը թույլ կտա ԱՄՆ-ին խոցել մոլորակի ցանկացած կետ:

2011-ի հունիսին ԱՄՆ-ը ձախողել էր նորագույն հիպերձայնային X-51 WaveRider հրթիռի փորձարկումը: Թռչող սարքը չէր կարողացել ժամանակին պոկվել հրթիռից եւ ընկել էր ջուրը` Խաղաղ օվկիանոսում: