Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը հանձնարարել է դատապարտված օդաչուների հարցին «դրական լուծում» տալ: Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարին տեղեկացրել է նրա տաջիկ գործընկեր  Շերալի Խայրուլոեւը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ  նոյեմբերի 17-ին Ալմաթիում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ավարտց հետո կայացել է Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարների երկկողմ հանդիպումը:

Ռուս նախարարը, «Մայակ» ռադիոկայանի տեղեկացմամբ, ընդգծել էր ռուս օդաչուների ազատ արձակման գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Գեներալ Խայրուլոեւը պատասխանել է, որ Տաջիկստանի նախագահը հանձնարարել է այդ հարցին «դրական լուծում» տալ:

Ավելի վաղ հանրապետության դատախազ Շերխոն Սալիմզոդան հայտարարել էր, որ Rolkan Investments Ltd ավիաընկերության օդաչուների գործով անցած շաբաթ կայացված դատավճիռը կմեղմացվի, եւ նրանք պատիժը կկրեն «նվազագույն սահմանից էլ ցածր» չափով:

Հիշեցնենք, որ Տաջիկստանի դատարանը Վլադիմիր Սադովնիչեւին (Ռուսաստանի քաղաքացի)  եւ Ալեքսեյ Ռուդենկոյին  (Էստոնիայի քաղաքացի) դատապարտել էր 8,5 տարվա ազատազրկման` սահմանն անօրինական հատելու համար: Ռուսաստանում այդ դատավճիռը չափազանց խիստ էին համարել: Սկսել էին երկրից վտարել տաջիկ եկվորներին, ընդ որում` նախագահը հայտարարել էր, որ դա օդաչուների գործի հետ կապ  չունի: Տաջիկստանի դեսպանը նոյեմբերի 14-ին հրավիրվել էր Ռուսաստանի ԱԳ նախարարություն: http://news.am/arm/news/81895.html

Ավելի ուշ տեղեկատվություն էր տարածվել, որ Ռուսաստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հարցը լուծել «ռազմավարական գործընկերության ոգով»: