Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ակնկալում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերի հրաժարականը: Բրիտանական կառավարության ղեկավարը Բլատերին մեղադրել է ռասիզմի մեջ:
Քեմերոնի գրասենյակի տարածած հայտարարությունում նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախագահը պետք է ցուցադրեր սպորտում ռասիզմի անթույլատրելի լինելը:
«Եթե մարդիկ պատրաստ չեն դա անել, ապա պետք է հրաժարվեն պաշտոնից», - ասվում է հայտարարությունում:
Նոյեմբերի 16-ին Բլատերը խաղի ընթացքում ռասիստական բնույթի վիրավորանք ստացած ֆուտբոլիստներին առաջարկել էր հանդիպման ավարտին մոռանալ այդ մասին եւ սեղմել վիրավորողի ձեռքը: Մեծ Բրիտանիայում այդ խորհուրդն ընդունել են որպես ռասիզմ խարխուսող քայլ, հաղորում է NEWSru.com-ը:




























