Դիզայներ Մարք Ջեյքոբսի մոտից գոաղել են «Գարուն-2012» նոր հավաքածուի նմուշները` հագուստ, կոչիկներ ու պայուսակներ: Ընդհանուր առմամբ, վնասը կազմել է 63 հազար դոլար:

Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ գողությունը տեղի է ունեցել Լոնդոնի «Մաունթ-Սթրիթի շրջանում», Marc Jacobs բուտիկից ոչ հեռու, գրում է Wall Street Journal-ը:

Դիզայները հասցրել է իր նոր հավաքածուն ցուցարդել միայն Նյու Յորքում: Գողության պատճառով, Marc Jacobs ընկերությունը ստիպված  չեղյալ հայտարարել հավաքածուի ցուցադրումը մամուլի համար: