«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի մաքուր խղճով: Այս մասին այսօր, նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում վերջերս ունեցած իր ելույթում ՕԵԿ-ական մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Մանուկյանը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը «կապ չունի թալանի ու արյան հետ»:
Լրագրողների խնդրանքով, մեկնաբանելով այդ արտահայտությունը, Խաչիկ Հարությունյանը նախընտրեց չնշել, թե ով կապ ունի թալանի ու արյան հետ, եթե ոչ` ՕԵԿ-ը:
«Մենք գնահատական չենք տալիս այլ քաղաքական կուսակցություններին ու նրանց գործունեությանը: Խոսքը մեր եւ մեր անցած ուղու մասին է»,- ասաց Հարությունյանը:




























