Անջելինա Ջոլին մտադիր է էկրանավորել 20-րդ դարի հզորագույն կանանցից մեկին` Գերտրուդա Բելլին, որը պատմության մեջ մտել է որպես «շրջազգեստով Լոուրենս Արաբացի»:

Արաբերեն եւ պարսկերեն գերազանց տիրապետած Գերտրուդա Բելլն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներիների համագործակցել է բրիտանական հետախուզության հետ: Նա աշխատել է Մերձավոր Արեւելքում եւ կարեւոր դեր է խաղացել Օսմանյան կայսրության մասնատման եւ երկու պետությունների` Հորդանանի եւ Իրաքի ստեղծման գործում, գրում է The Hollywood Reporter-ը:

Ջոլին մտադիր է նաեւ Disney ստուդիայի նախագծերում խաղալ Մալեֆիսենտի եւ Կլեոպատրայի դերերը: