Հանրահայտ ռուս դերասան Ալեքսեյ Պետրենկոյին հոսպիտալացրել են սրտի շրջանում սուր ցավերի պատճառով: 73-ամյա դերասանը կլինիկա է հասել կնոջ՝ Ազիզա Աբդումամինովայի օգնությամբ: Նա պատմել է, որ ամուսնու մոտ սրտի աշխատանքի խանգարում է հայտնաբերվել:
«Արգումենտի ի ֆակտի»»-ն տեղեկացնում է, որ Պետրենկոյի սրտին կարդիոստիմուլյատոր է տեղադրվելու: Ներկայումս դերասանը գտնվում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:



























