Տյումենում մեկնարկած ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականը մեդալ չնվաճեց:

60 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը երկու հաղթանակից հետո քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ռոբերտ Մշվիդոբաձեին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտին մասնակցելու պայքարում տանուլ տվեց թուրք Ահմեթ Սահին Քաբային:

Այս քաշային կարգում Գրիգոր Իվանյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին:

66 կգ քաշային կարգում Արթուր Երանոսյանն առաջին գոտեմարտում պարտվեց մոլդովացի Եվգենի Վրեմեին: Գեւորգ Թորոսյանը նույնպես պայքարն ավարտեց մեկնարկային գոտեմարտում: Մրցակիցը բելգիացի Քենեթ վան Գանսբեքեն էր: