Հանրահայտ ռոք խումբ Black Sabbath-ը, որը հայտարարել էր իր միավորման մասին, եվրոպական համերգային շրջագայություն կսկսի Ռուսաստանում, 2012-ի մայիսին: Այդ մասին ասված է խմբի պաշտոնական կայքում:
Մայիսիս 18-ին Black Sabbath-ը հանդես կգա հանդես կգա Մոսկվայի «Օլիմպիա»-ում, իսկ մայիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի Ձմեռային պալատում:
Ռուսաստանում ելույթ ունենալուց հետո երաժիշտները կայցելեն Ֆինլանդիա, Շվեդիա, Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ եւ Իտալիա, գրում է «Լենտա.ռուն»:
Նշենք, որ բրիտանական լեգենդար Black Sabbath ռոք խումբը հայտարարեց իր վերամիավորման մասին 2012-ի հունիսի 24-ին:



























