Հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը հայտարարել է, որ ամուսնալուծվում է իր ամուսնուց Էշթոն Քաթչերից: Ամուսնալուծության համար գործերը դեռ չեն հանձնվել դատարան, սակայն նախկին ամուսինների միջեւ համաձայնություն է կայացվել ամիսներ շարունակ տեւող ընտանեկան վիճաբանությունից եւ ամուսնում դավաճանության հետ կապված տեղեկություններից հետո:
49-ամյա Դեմի Մուրը եւ 33-ամյա Քատչերը ամուսնացել են 2005-ի սեպտեմբերին: Դերասանը հոգ էր տանում Մուրի երեք աղջիկների մասին, եւ որոշ ժամանակ զույգը դուրս էր մնացել լրատվամիջոցների ուշադրությունից, քանի որ հանգիստ էր ապրում, առանց սկանդալների, գրում է «Գազետա.ռուն»:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ փոխարինելով Չարլի Շինանին «Երկուս ու կես մարդ» սերիալում, Քաթչերը սկսել է պահել իրեն նախորդի նման` նա ուղղակի սկսել է «ֆրֆռալ»:
Սկզբում Մուրն ու Կատչերը ժխտում էին ամեն ինչ, սակայն այն բանից հետո, երբ Քատչերը երեկույթներից մեկի ժամանակ ներկայացավ երիտասարդ աղջկա հետ, անժխտելի փաստերի առկայության պայմաններում Մուրը որոշեց ամուսնալուծվել:
«Ինձ համար, որպես կին եւ մայր, գոյություն ունեն որոշակի արժեքներ եւ երդումներ, որոնք ես համարում եմ սուրբ եւ հենց այդ ոգով ես կցանկանայի դասավորել իմ կյանքը»,-ասված է դերասանուհու հայտարարության մեջ:



























