Մոսկվայում վախճանվել է դուբլյաժի առաջատար դերասան, խորհրդային եւ ռուսական կինոյի թարգմանության դերասան Արտեմ Կարապետյանը:

Նա ծնվել է 1926թ. հունիսի 28-ին Թբիլիսիում: 1949-ին ավարտել է Թբիլիսիի Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիան եւ ընդունվել Երեւանի Ստանսլավսկու անվան թատրոն: 1953-ին Կարապետյանը եղել է Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան, 1954-1955թթ. խաղացել է Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1957-1961թթ. աշխատել է Հայաստանի Հեռուստատեսությունում եւ ռադիոյում: 1961-ին Կարապետյանը տեղափոխվել է Գորկու անվան կինոստուդիա, գրում է «Кинопоиск.ру»-ն:

Նրա ձայնով խոսել են Ալբերտո Սորդին, Իվ Մոնտանը, Ժերար Ֆիլիպը, Լուի դե Ֆյունեսը, Օտտո Ֆիշերը, Պյեր Բրասսերը: Արտեմ Կարապետյանը մասնակցել է 287 ֆիլմերի կրկնօրինակման: