Մայիսի 20-ին, ժամը 19:30-ի սահմաններում Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Մ.) և էլեկտրաքարշը (մեքենավար՝ Ա. Ս.). տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «GAZ» մակնիշի բեռնատարի գազաբալոնի պարպվելը:






























