Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում, նոյեմբերի 21-ին, կհրապարակվեն կարագի եւ բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները:

NEWS.am-ին ՏՄՊՊ-ից հայտնեցին, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողների  փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ վաճառքի մեկ տասնյակից ավելի կետերից կատարվել է կարագի հսկիչ գնում եւ հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Նիստի ընթացքում կհրապարակվեն բոլոր օրինախախտների անունները, ինչպես նաեւ  փորձաքննության արդյունքները, որպեսզի սպառողները առավել ուշադիր լինեն վերջինների գործունեության նկատմամբ: Ի դեպ, խոսքը վերաբերում է ինչպես ներկրող, իրացնող, այնպես էլ կարագի տեղական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողերին: