«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 18-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 384.47 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 1.27 կետով կամ 0.33 տոկոսով: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարը պահանջարկ է վայելել նույնիսկ 384.50 դրամով, սակայն չի բավարարվել:
Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 2.2 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում բանկերը փոքր-ինչ բարձրացրել են դոլարի գնման գինը, սակայն վաճառքի գինը թողել են անփոփոխ: Դոլարը գնվում է առավելագույնը 383.5 դրամով, վաճառվում նվազագույնը 385-ով:



























