Թուրքիայի Դենիզլի նահանգի Փընարքենթ ավանում ձերբակալվել է 51-ամյա Մուսթաֆա Քըրդըն, ով էլեկտրական սղոցով փայտ կտրելու ընթացքում կտրել է կնոջ կոկորդը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մուսթաֆան ոստիկանությունում պնդել է, թե ինքը երեկոյան տան դիմաց գտնվող տանձի ծառը փորձել է կտել եւ վառելափայտ դարձնել, երբ մի կոշտ հատված կտրելու ժամանակ սղոցը ձեռքից սահել եւ կտրել է իր կողքին փայտերը հավաքող կնոջ կոկորդը:

Կինն արնաշաղախ ընկել է գետնին եւ տեղում մահացել, ամուսինը՝ ձերբակալվել: