Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 07.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում` Սեւանի ոլորաններում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են տրանսպորտային միջոցներ եւ առաջացել է խցանում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել «Դիլիջանի Ճանշին» ՓԲԸ-ի 2 տեխնիկա. կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:



























