Եվրասիական տնտեսական միությունը բաց կլինի այլ երկրների համար, Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ առաջադրված Վիկտոր Խրիստենկոն:

Նա հայտնել  է, որ միանալու համար առավել հավանական թեկնածուները Տաջիկստանն ու Ղրղըզստանն են:

Խրիստենկոն հիշեցրել է, որ «Եվրասիական տնտեսական համայնք, բացի Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից, կմտնեն նաեւ Տաջիկստանն ու Ղրղըզստանը» եւ հավելել է, որ նրանք, ովքեր առաջինն են առավել բարձր մակարդակի հասել, չեն պատրաստվում լքել իրենց գործընկերներին:

Հիշեցնենք, նախօրեին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները Միասնական տնտեսական տարածքի համաձայնագիր են ստորագրել: