Բալիում Արեւելաասիական գագաթնաժողովի շրջանակում ամերիկյան եւ ռուսական պատվիրակությունները նոտաներ են փոխանակել` մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ:
Ըստ փաստաթղթի` գործարարներն ու զբոսաշրջիկները բազմակի վիզաներ կստանան երեք տարի ժամկետով, իսկ երկու երկրների պաշտոնյաները տարեկան բազմակի վիզաներ կստանան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ կայացել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են միջազգային եւ երկկողմ օրակարգի հրատապ հարցեր:




























