Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի օգնականները հաջորդ շաբաթ հանդիպում են նախատեսում Սիրիայի ընդդիմության հետ:

Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը`  հղում կատարելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքն: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության աղբյուրը հեռուստաալքին հաղորդել է , որ արդեն մի քանի ամիս կանոնավոր շփումներ են պահպանում Սիրիայի ընդդիմության մի շարք ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Մեծ Բրիտանիան հանդես է գալիս Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների խստացման օգտին:

Ակնկալվում է, որ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Սիրիական կողմից կմասնակցեն Ազգային խորհրդի  եւ Ժողովրդավարական փոփոխությունների ազգային համակարգող խորհրդի ներկայացուցիչները: