ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 18-ին վերականգնել է Մարդու իրավունքների խորհրդում Լիբիայի անդամությունը: Այս որոշման օգտին քվեարկել են ՄԱԿ-ի 193 անդամ-երկրներից 123-ը, դեմ է եղել 6 երկիր, այդ թվում` Լատինական Ամերիկայի 4 երկրները, որոնք հերթական անգամ դատապարտել են «Լիբիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի ագրեսիան», հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Լիբիայի անդամակցությունը դադարեցվել էր 2011թ. մարտի 1-ին` Քադաֆիի ռեժիմի հակառակորդների դաժան ճնշումների կապակցությամբ:




























