Գերմանիայում 50-ից ավելի ավտոմեքենաների բախման հետեւանքով երեք մարդ է զոհվել, 35-ը ստացել են տարբեր վնասվածքներ, նրանցից 14-ը մարմնական ծանր վնասվածքներով ուղղաթիռներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Խոշոր վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի գիշերը Գերմանիայի արեւմուտքում գտնվող Մյունստերոմ ավտոճանապարհին` թանձր մառախուղի պատճառով:

Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, ուղղաթիռից դիտելիս մի քանի հարյուր մետր երկարությամբ այդ հատվածը «հին ավտոմեքենաների աղբանոց է հիշեցնում»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մայրուղին անորոշ ժամանակով փակ է տրանսպորտային երթեւեկության համար: