Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն իր այսօրվա` նոյեմբերի 19-ի հրամանագրով, ԼՂՀ պետական սահմանը  պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրել է պաշտպանության բանակի N զորամասի վարորդ, շարքային Արեն Սիմոնյանին:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան, ժամը 08:40-ին, ԼՂՀ սահմանային զորամասերից մեկում հայ զինվոր է սպանվել:

ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանը:

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: