Լոնդոնյան «Հիթրոու» и «Սիթի» օդանավակայանները փակ են թանձր մառախուղի պատճառով: Նոյեմբերի 20-ին հետաձգվել են ավելի քան 170 չվերթներ, այսօր` նոյեմբերի 21-ին, սպասվում եննոր ուշացումներ եւ հետաձգումներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հիթրոու» գլխավոր օդանավակայանները նոյեմբերի 20-ի ընթացքում հետաձգել է 74 թռիչք եւ 58 ժամանում:  «Սիթի»-ում ընդհանուր առմամբ չի կայացել 44 չվերթ:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ` մառախուղը կցրվի նոյեմբերի 21-ի առավոտյան ժամը 10-ից ոչ շուտ: