ՌԴ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության մայրաքաղաք Նալչիկի բնակարաններից մեկում, այսօր` նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան իրավապահները շրջափակման մեջ են առել գրոհայինների մի խմբի, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն` վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմինների իր աղբյուրը:

Պարբերականի փոխանցմամբ, հանձնվելու առաջարկին ի պատասխան, գրոհայինները կրակ են բացել եւ մարտ է սկսվել: Հարեւան շենքերի բնակիչներին տարհանել են:

Միաժամանակ, հանրապետության նախագահ Արսեն Կանոկովը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ոչ մի մարտ էլ Նալչիկում տեղի չի ունեցել, պարզապես մի քանի գրոհայիններ շրջափակվել են մասնավոր տանը եւ ուժային կառույցները նրանց հետ հանձնվելու շուրջ բանակցություններ են վարում:

«Եթե գրոհայինները հրաժարվեն հանձնվել, նրանչ չեզոքացման գործողություն կիրականացվի»,-ասել է նա:

Նշենք, որ Նալչիկում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է մտցվել: