ԱՄՆ Ֆիլադելֆիայի նահանգում, նոյեմբերի 20-ին, մարաթոնյան վազքի ժամանակ միանգամից երկու վազորդ էմահացել սրտի նոպայից:

Ինչպես հաղորդում է CBS հեռուստաալիքը, նրանցից մեկը 21 տարեկան էր, ով մահացել է հենց վազքի ավարտին: Երկորդ վազորդը 40 տարեկան էր, ով մահացել է վազքի ավատից 400 մետր հեռավորության վրա: Բժիշկները երկուսի մոտ էլ արձանագրել են սրտի նոպա:

Հաղորդվում է, որ վազքի եւս 10 մասնակիցներ հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով:

Ընդհանուր առմամբ, վազքին մասնակցել է 25 հազար մարդ: Նրանց դիտելու է եկել շուրջ 600 հազար մարդ:

Ֆիլադելֆիայում ամենամյա մարաթոնյան վազքն այս տարի անցկացվում էր 18-րդ անգամ: