Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի մշակութային կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում ներքինիների ժողովը, բռնկված հրդեհից մահացել է 16 մարդ, եւս 35-ն այրվածներ են ստացել:

Ինչպես հաղորդում է հնդկական Samay Live պարբերականը, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ի երեկոյան, մշակութային կենտրոնում, որտեղ եղել են 5 հազար ներքինիներ:

Նախնական վարկածով, շենքը հրդեհվել է էլեկտրալարերի կարճ միացման հետեւանքով:

Հրշեջները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել: Նրանք հայտնել են, որ ժողովի կազմակերպիչներն իրենցից միջոցառում անցկացնելու թույլտվություն չեն ստացել: