Ոստիկանության Մարտունիի բաժնում, նոյեմբերի 20-ին ուշ երեկոյան հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Արծվանիստ գյուղի 2 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը, խոհանոցում ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ նոյեմբերի 21-ին, գիշերըժամը 01.10-ին:

Մասնավորապես, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վահրամաբերդ գյուղի երկու անչափահաս բնակիչ՝ 6-ամյա տղա եւ 3 ամյա աղջիկ: Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, թունավորվել են տանը, շմոլ գազից: Երեխաներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: