Թուրք -հայկական հարաբերությունների կարգավորման մասին այդ երկրների ստորագրած Ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի: Այս մասին Բաքվում այսօր` նոյեմբերի 21-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը, հաղորդում է Trend-ը:
«Ես այդ փաստաթղթերի վավերացման պատասխանատուներից մեկն եմ եւ կարող եմ ասել, որ դրանք չեն վավերացվի»,- ասել է Բոզքիրը:
Բաքու ժամանած Թուրքիայի Գերագույն ազգային ժողովի պատվիրակությունը նոյեմբերի 21-ից կսկսի պաշտոնական հանդիպումները:
Հիշեցնենք, որ Թուրք -հայկական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Սակայն արձանագրությունների վավերացման գործընթացը երկու երկրների խորհրդարաններում կասեցվել էր` Թուրքիայի նախապայմաններ առաջ քաշող ոչ կառուցողական դիրքորոշմամբ պայմանավորված: Արձանագրությունների վավերացման հարցը հանվել էր Թուրքիայի խորհրդարանի օրակարգից, հետո կրկին մտցվել:



























