Երեւանում «Երկու խոչընդոտ եվրաինտեգրման ճանապարհին. արժեքներ եւ գործողություններ» թեմայով երկօրյա կոնֆերանս է ընթանում:

Կոնֆերանսը կազմակերպել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը: Կոնֆերանսի առաջին օրը նվիրված է աշխատանքային ներգաղթի խնդիրներին: Նոյեմբերի 22-ին մասնակիցները ուշադրությունը կկենտրոնացնեն եվրոպական արժեքների ընդունման վրա: Կոնֆերանսի նպատակն է որոշումներ կայացնելիս քաղաքացիական հասարակության մասնակցությանն աջակցելը եւ ՀԿ-ների դերը  այդ հարցերի քաղաքականության շուրջ մեծացնելը:

Միջոցառումը, լինելով եվրոպական ինտեգրմանը նվիրված յոթերորդ ամենամյա կոնֆերանսը, միեւնույն ժամանակ փորձագիտական եւ հասարակական լայն շրջանակներին հնարավորություն է տալիս լուսաբանել եվրաինտեգրման  գործընթացները: