ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ և ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին և ընկերներին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Նախագահը խորին ցավակցություն է հայտնել Չիլինգարովի մահվան կապակցությամբ։ Նրանք իսկապես երկար տարիներ ընկերներ են եղել և շատ լավ ճանաչում են միմյանց։ Իսկ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի հերոսի ընտանիքին և ընկերներին»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել գիտնական, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվան մասին։
Պուտինը ցավակցություն է հայտնել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























