ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը զիջումների միջոցով վերջ տալու մտադրությունները կարող են վտանգավոր լինել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև աշխարհում ԱՄՆ դիրքորոշման համար, բրիտանական The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին միաժամանակ վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում և կշարժվի առաջ, եթե հաղթի պատերազմում։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Թրամփի և Պուտինի միջև հավանական համաձայնությունը չի կանգնեցնի Ռուսաստանի նախագահին։
«Ես չեմ հասկանում, նա իրո՞ք ցանկանում է պարտվող նախագահ լինել: Պատկերացնենք, որ Թրամփը նախագահ դարձավ ու որոշեց պատերազմն ավարտել Ուկրաինայի հաշվին։ Օրինակ: Եվ ինչ-որ կերպ ես Պուտինից հաստատում ստացա, որ սա կանգառն է, վերջ։ Սրա հետ ուկրաինացիները չեն համակերպվի, բայց հետո կարող է ասել, որ մեզ ոչ մի աջակցություն չի ցուցաբերում, իսկ Ուկրաինան առանց զենքի չի կարողանա կռվել։ Եվ մի պահ պատկերացրեք, որ սրանից հետո Պուտինը առաջ կգնա։ Ո՞վ է լինելու ԱՄՆ այս նախագահը ողջ աշխարհի համար»,- ասաց նա։
Զելենսկին ասել է, որ եթե Պուտինը հաղթի, ԱՄՆ նախագահը թույլ տեսք կունենա։ Խոսքը ոչ միայն ամերիկացի առաջնորդի անձի մասին է, այլեւ ԱՄՆ-ի ինստիտուցիոնալության, հաղորդում է РБК-Украина-ն։
«Եվ հետո Պուտինը կշարժվի առաջ՝ հասկանալով, որ ԱՄՆ-ն այլևս այդքան մեծ խաղացող չէ: Եվ այդ ժամանակ ասպարեզ դուրս կգան այլ երկրների ավտորիտար այլ առաջնորդներ։ Եվ ահա հրադադարն ու սկիզբն է այն, ինչի մասին բոլորը վախենում են խոսել։ Սա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին՝ Թրամփի մասին. Չեմ հասկանում, նա իրո՞ք ցանկանում է պարտվող նախագահ լինել

Հասանելի է
русскийԹեմա




























