Երեւանում, այսօր` նոյեմբերի 21-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Ռուբինյանց փողոցում` «Երեւան Սիթի» սուպերմարկետի դիմաց, «ՎԱԶ 21115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա մի կնոջ, ով տեղում մահացել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն: