Նալչիկում հատուկ գործողությունների ընթացքում երեք գրոհայիններ են ոչնչացվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ռուսաստանի քննչական հանձնաժողովի Կաբարդինո - Բալկարիայի քննչական վարչության ներկայացուցչին:
Գրոհայինների ինքնությունն այժմ պարզվում է, իրավապահ մարմինների եւ բնակչության շրջանում զոհեր չկան:
Հանվել է նաեւ առավոտյան հայտարարված հակաահաբեկչական ռեժիմը:
Հիշեցնենք, որ առավոտյան տեղեկատվություն էր տարածվել, որ մի քանի գրոհայիններ շրջափակվել են Նալչիկի բնակարաններից մեկում, իսկ քաղաքի որրոշ թաղամասերում հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել:




























