Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 20-ին, հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանի եւ Դենիս Զայնի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ մի շարք կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել ենԱրցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը,  ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: