Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե կրելի է ակնկալել, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում Արդբեջանում գազի եւ նավթի նոր խոշոր հանքավայրեր կբացվեն: Ալիեւը նշել է, թե Ադրբեջանն օրական մոտ մեկ միլիոն բարել նավթ եւ 25-27 մլն խմ գազ է արդյունահանում:

Ալիեւի խոսքերով` Ադբրբեջանում գազի պաշարները կազմում են 2 տրիլիոն խմ, սակայն կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում` շնորհիվ նոր հանքերի բացման, դրանք կհասնեն 5 տրիլիոն խմ-ի:

«Արդյունքում, արդրբեջանական գազը կբավականացնի առաջիկա 100 տարիների համար»,- Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: