Հայաստանից Եվրոպա նեգաղթածների ընդհանուր թիվը կազմում է 150 հազար մարդ: Այս մասին ասվել է Երեւանում ընթացող «Երկու խոչընդոտ եվրաինտեգրման ճանապարհին. արժեքներ եւ գործողություններ» կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսը կազմակերպել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը:
2010թ. Հայաստանի 1138 քաղաքացիներ կեցության իրավունք են ստացել Ֆրանսիայում, 106-ը` Նիդեռլանդներում, 227-ը` Շվեդիայում: Միեւնույն ժամանակ, 2010թ. Հայաստանի 611 քաղաքացիներ դիմել են Նիդեռլանդների իշխանություններին ` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Հայաստանի 275 քաղաքացիներ նմանատիպ խնդրանքով դիմել են Ավստրիայի իշխանություններին, 986-ը` Բելգիայի:
Աշխատանքային ներգաղթյալների գրեթե 65%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 10%-ը` եվրոպական երկրներին: Ռուսաստան ներգաղթածների 70%-ն աշխատում է շինարարության ոլորտում, 10%-ը` առեւտրի: ՌԴ-ում հայ ներգաղթյալների համար 1 մլն-ից ավելի աշխատատեղ է ստեղծվել: Սեզոնային ներգաղթյալների թիվը կազմում է 60-80 հազար մարդ:
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում, ֆիզիկական անձինք բանկերի միջոցով 1 մլրդ 92 մլն դոլար են փոխանցել, ինչը 23%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նշենք, Հայաստանից ներգաղթողների թիվը վերջին տարիներին զգալիորեն զիջում է 90-ական թվականներին եւ 2000-ական թվականների սկզբին: Եթե 1992-2001թթ. երկրից շուրջ 1 մլն մարդ էր գնացել, ապա 2002-2007թթ.` շուրջ 150.000:




























