Կորեայի Հանրապետությունը հունիսի 3-ին որոշում է ընդունել 2018 թվականի սեպտեմբերի 19-ի միջկորեական ռազմական համաձայնագիրը կասեցնելու վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը։

Համաձայնագիրը միջկորեական գագաթնաժողովի ժամանակ ստորագրել են Կորեական թերակղզու երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները 2018 թվականին Փհենյանում (ԿԺԴՀ)՝ նպատակ ունենալով դադարեցնելու բոլոր թշնամական գործողությունները սահմանի վրայով, հայտնել է Xinhua գործակալությունը։