Չինաստանը հերքում է Ուկրաինայի հարցով հունիսի 15-16-ը Շվեյցարիայում անցկացվելիք խաղաղության գագաթնաժողովում այլ երկրների վրա ճնշում գործադրելու մեղադրանքը։
Ըստ Reuters-ի՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգի հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի հրահրել և չի բորբոքել կրակը: Ըստ նրա՝ խաղաղության համաժողովը պետք է ճանաչեն թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերը։
«Բոլորը պետք է մասնակցեն դրան հավասար հիմունքներով, և խաղաղության բոլոր նախագծերը պետք է արդար քննարկվեն։ Սրանք երեք կարեւոր գործոններ են»,- ըստ BBC-ի՝ հայտարարել է Մաո Նինգը՝ հավելելով, որ այդ գործոնները դժվար կլինի ապահովել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Չինաստանին մեղադրել էր, նշելով, թե Պեկինը չի համաձայնել մասնակցել Խաղաղության գագաթնաժողովին, փորձելով այլ պետություններին հետ պահել մասնակցությունից։
«Չինաստանը, ցավոք, աշխատում է թույլ չտալու երկրներին ներկայանալ խաղաղության գագաթնաժողովին», - Սինգապուրում հայտարարել էր Զելենսկին:





























