Նավթ արտահանող երկրների կազմակերպության երկրները և նրա գործընկերները (OPEC+) երկարացրել են նավթի արդյունահանման կրճատումը օրական երկու միլիոն բարելով մինչև 2025 թվականի վերջը: Որոշումն ընդունվել է Էր Ռիադում նախարարների հանդիպման ժամանակ։

OPEC-ի կանխատեսումներով՝ ընդհանուր արդյունահանումը կկազմի օրական 39,7 միլիոն բարել։

Բացի դրանից, OPEC+ 20 երկրներից 8-ը (Ալժիր, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, ԱՄԷ, Ղազախստան և Օմանը) ևս 2023 թվականի ապրիլին որոշել են մինչև 2025թվականի ավարտը երկարացնել համաձայնեցված նավթի օրական 1,65 միլիոն բարելի կամավոր կրճատումը, հայտնել է DW-ն։

Մեկ այլ կամավոր սահմանաչափ՝ օրական 2,2 միլիոն բարելով, որն ուժի մեջ է 2023 թվականի նոյեմբերից, երկարացվել է մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ։ Նավթի արդյունահանման չափը մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամսական ռեժիմով կկրճատվի:

2023 թվականի վերջին, OPEC-ում նավթի արդյունահանման քվոտաների շուրջ կոնֆլիկտի պայմաններրում, Անգոլան հայտարարեց կազմակերպությունից դուրս գալու մասին՝ համարելով, որ OPEC-ին անդամակցությունը երկրի ազգային շահերին չի համապատասխանում։