Շրի Լանկայում հունիսի 3-ին փակվել են դպրոցները, քանի որ հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել և սողանքներ՝ կղզու շատ շրջաններում, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, վեցն անհետ կորել են: Երկրի պաշտոնյաները ABC-ին հայտնել են, որ ավելի քան 400 տուն է վնասվել, տարհանվել է ավելի քան 5000 մարդ:

Մայիսի կեսից Շրի Լանկայում հորդառատ մուսոնային անձրևները հանգիստ չեն տալիս մարդկանց: Ավելի վաղ ուժեղ քամին բազմաթիվ շրջաններում տապալել էր ծառեր, ինչի հետևանքով ինը մարդ էր զոհվել: