Թուրքիայում հատուկ գործողության արդյունքում, Վրաստանի տասը քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վրացիները փորձել են Թուրքիայի ջրային տարածքով հասնել Եվրոպա:
Թուրք իրավապահները «Նարցիս» անունով զբոսանավը ձերբակալել են ուշ երեկոյան: Նավի վրա եղել են նաեւ փոքր երեխաներ:
Ձերբակալվածները այժմ գտնվում են վտարման ճամբարում:




























