Այսօր` նոյեմբերի 21-ին, վաճառքի է հանվում փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հետմահու Immortal ալբոմը` կազմված երգչի ամենահայտնի հիթերի վերամշակված տարբերակներից, ինչպես նաեւ ստուդիայում արված ձայնագրություններից, որոնք նախկինում չէին հրապարակվել:
Ալբոմը ձայնագրվել է Epic Records ստուդիայում, նախագծի հեղինակը Քեվին Էնթյունսն է, որը ձայնագրություններ է կատարել Մադոննայի, Ջասթին Թիմբերլեյքի եւ Ռիհանայի համար:
Նրա մեկ տարվա աշխատանքի արդյունքը կարելի է առանց վախենալու անվանել Մայքլի այլընտրանքային աուդիո-կենսագրություն, գրում էMIGnews-ը:




























