«Վրացական երզանք» հասարակական շարժման ցուցադրությունը, որը նպատակ ունի գլխավորել վրացական միլիարդատեր Բիդզինա Իվանաշվիլին, հետաձգվել է անհայտ ժամանակով, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»` վկայակոչելով գործարարի մամուլի ծառայությունը:

Մամուլի քարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ ցուցադրությունը, որը նախատեսված էր կազմակերպել նոյեմբերի 25-ին, հետաձգվել է «արհեստականորեն ստեղծված խոչընդոտների» պատճառով:

Աղբյուրի հաղորդմամբ, Իվանաշվիլիի ներկայացուցիչներին հրաժարվել են տրամադրել Թբիլիսիում Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնը, փոխարենը նրանց առաջարկել են Ֆիլհարմոնիայի դահլիճը, բայց պարզվել է, որ նոյեմբերի 25-ին այնտեղ այլ միջոցառում է նախատեսված:

Սպորտի պալատի ղեկավարությունը բանավոր հրաման է տվել` հայտարարելով, որ մինչեւ հունիվարի 1 բոլորը օրերը զբաղված են: