ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատերազմը ձգձգում է, թերևս, քաղաքական դրդապատճառներով։
Հարցին՝ արդյոք նա կարծում է, որ Նեթանյահուն երկարացնում է պատերազմը իր քաղաքական նկատառումներով, Բայդենը պատասխանել է. «Բոլոր հիմքերը կան, որ մարդիկ նման եզրակացություն են արել»:
ԱՄՆ նախագահը միաժամանակ կասկած է հայտնել՝ արդյո՞ք իսրայելական զորքերը Գազայում ռազմական հանցագործություններ են կատարել:





























